Բաց նամակ վարչապետին 

Բաց նամակ վարչապետին 

Հարգելի պարոն ՓԱՇԻՆՅԱՆ

Այդպես կոչված՝ Ամուլսարի վերաբերյալ փորձաքննությունը թերի է եւ արժե 5 հազար ԱՄՆ դոլարից ոչ ավելի (այլ ոչ թե 397 հազար ԱՄՆ դոլար): Փորձաքննությունը կատարվել է ոչ պատշաճ: Չեն կատարվել հորատման աշխատանքներ կեռների (հանուքների), նմուշների հետազոտման նպատակով: Բացակայում են տվյալներ բաց հանքի ջրահեռացման հաշվարկային ծավալի, ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման հաշվարկային խորության, իջույթային (դեպրեսիոն) ձագարի շառավիղի, ֆորմալդեգիդի տեսակարար ծախսի, ապարների ծծանցման (ֆիլտրացիայի) գործակցի, հանքամնացուկների շրջադարձ ջրի ծավալի վերաբերյալ: Չի նշված շրջակա միջավայրի եւ մարդու առողջության համար վտանգներ ներկայացնող օբյեկտների եւ վնասակար նյութերի ցանկը: Չի իրականացվել հանքի շահագործման ընթացքում մթնոլորտ արտանետված նյութերի տնտեսական գնահատումը: Նաեւ չի կատարվել կենդանական աշխարհին ու բնությանը պատճառված վնասների գնահատում։

Չեն անցկացվել պոմպային փորձարկումներ հանքավայրի տարբեր խորություններում եւ ստորգետնյա ջրերի մակարդակների միջակայքում առկա ապարներում։
Չի ուսումնասիրվել եւ գնահատվել ճեղքված ապարների ու սահմանների ազդեցությունը գետերի հետ ճեղքվածքների փոխկապակցվածությունը:                                                                                                                           
Չի կատարվել հիմնական հոսքերի գնահատում։
Չեն պարզաբանված էներգիայի անկառավարելի տեսակները:
Նույնիսկ այդ փորձաքննության «եզրակացությունում» նշված է՝ «Բաց հանքերը եւ դատարկ ապարների լցակույտը (ԴԱԼ) գտնվում են Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտում»։
«Բաց հանքերի պատերի վրա, դատարկ ապարների լցակույտում, կույտային տարրալվացման հրապարակում կամ բաց հանքի ետլիցքում պոտենցիալ թթվագոյացնող ապարների մերկացումը երկրաշարժի հետեւանքով, կարող է ազդել շրջակա միջավայրի վրա հարյուրավոր, հազարավոր եւ ավելի տարիներ։
«Լիդիանը» չպետք է մասնակցեր փորձաքննության աշխատանքներին:  

Ելնելով վերը նշվածից՝ առկա թերությունների դեպքում Ամուլսարի հանքավայրի շահագործումն անընդունելի է:

Լեւ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, լեռնային ինժեներ