Սարը չի ամուլ, որոշողներն են ամլիկ

Սարը չի ամուլ, որոշողներն են ամլիկ

ԱԺ նախկին մի քանի գումարումների և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի դիրքորոշումը Ամուլսարի հարցով հետևյալն է՝ սարը չի ամուլ, որոշողներն են ամլիկ։

«Եթե ուրիշ ճանապարհ չկա, բերեք ազգովի փող հավաքենք, տանք կառավարությանը փորձագիտական ՇՄԱԳ կազմելու համար։ Ես մասնագետ չեմ, բայց ես ահավոր վախեր ունեմ։Ազգովին մել լումա, տասը, հարյուր հավաքենք, տանք՝ իրական փորձագիտոթյուն անեն, նոր ՇՄԱԳ արվի, մենք գիտենք՝ նախկինում դրանք ոնց են արվել։Եվ, առհասարակ, այնքան հակասական են կարծիքները և ոմանք էլ այնքան խորը, որ քեզ երբեմն թվում է, որ եղեռնը ավելի թույլ ազդեցություն է գործելՀայաստանի վրա, քան էս Ամուլսարը կարող է թողնել, որովհետև, ի վերջո, մենք հարություն առանք ու էսօր ապրում ենք»,-ասում է Լյովա Խաչատրյանը։

Այլ գնահատականներ նա չտվեց՝ ասելով․«չեմ ուզում վատ բաներ ասել, լավի էլ արժանի չեն, ես կսպասեմ, կարող է՝ մեծանան, արիանան, փորձ ձեռք բերեն։ Ժամանակ շատ ունենք»։