«Չելսին» բանակցություններ է վարում Էյնջել Գոմեսի հետ

«Չելսին» բանակցություններ է վարում Էյնջել Գոմեսի հետ

Լոնդոնյան «Չելսին» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էյնջել Գոմեսի հետ։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։ Ըստ հրապարակման, լոնդոնյան ակումբը բանակցություններին ներգրավել է հայտնի գործակալ Պինի Զահավիին, ով կարող է նպաստել, որպեսզի տասնիննամյա մարզիկը տեղափոխվի «Չելսի»։ Նշենք, որ Գոմեսով հետաքրքրված են նաեւ իսպանական «Վալենսիան», գերմանական «Համբուրգը» եւ պորտուգալական «Բենֆիկան»։