Մեկնարկել է Նարեկ Մալյանի գործով դատական նիստը

Մեկնարկել է Նարեկ Մալյանի գործով դատական նիստը

Այս պահին Երևան քաղաքի Ավան և Նոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Վետո» շարժման նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանի դատը։
Դատական նիստին ներկա էր և իր ելույթ-բողոքն էր ներկայացնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղի նախագահ  Արթուր Սաքունցը։ Վերջինս բողոք է ներկայացրել Մալյանի դեմ առ այն, որ Մալյանը ֆեյսբուքյան հրապարակային բռնության կոչեր է արել սորոսականների, այդ թվում նաև իր դեմ։ 

Ելույթում Սաքունցը հստակեցրեց, որ Մալյանի կոչը հիմնականում ուղղված է իրավապաշտպաններին, ովքեր պաշտպանում են հիմնադրամներին։ Դատարանը 15 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի ժամանակ տա Սաքունցին վերհիշել՝ Մալյանի կողմից արված որ օրվա գրառումների մասին է խոսքը և ինչ բովանդակություն են դրանք պարունակել։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել էր  ՀՀՀ ՔՕ  226.2 հոդվածի 1-ին մասով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը և քարոզելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ Մալյանը, ով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականն էր, 2021 թվականին փետրվարին նախատեսել էր  Ազատության հրապարակում Ռումինիայի նախկին նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի և նրա կնոջ գնդակահարությունը պատկերող պերֆոմանսը։