«Ռեալը» ցանկանում է ամեն գնով ձեռք բերել Կիլիան Մբապեին

«Ռեալը» ցանկանում է ամեն գնով ձեռք բերել Կիլիան Մբապեին

Մադրիդի «Ռեալը» լրջորեն մտադիր է հասնել այն բանին, որ հաջորդ ամառ պայմանագիր կնքի «Պարի Սեն-Ժերմենի» մարզիկ, քսաներկուամյա Կիլիան Մբապեի հետ պայմանագրի կնքմանը հաջորդ տարվա ամռանը։ Այս մասին հայտնում է «AS» պարբերականը։ «Արքայական ակումբը» մտադիր է նաեւ իր մի քանի մարզիկներին հանել վաճառքի։

Այդ մարզիկների թվում են՝ Գարետ Բեյլը, Իսկո Մարսելոն, Դանիել Սեբալյոսը, Լուկա Յովիչը եւ Բրաիմ Դիասը։ «Ռեալում» նրանց վաճառքից հույս ունեն ստանալ 150 միլիոն եվրոյի եկամուտ։ Ըստ հնարավոր զարգացումների սցենարներից մեկի, փարիզյան ակումբը Մբապեի դիմաց հնարավոր է պահանջի 222 միլիոն եվրո, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան ծախսել է Նեյմարին ձեռք բերելու համար։

Ընթացիկ սեզոնին Մբապեն մասնակցել է 20 հանդիպման «ՊՍԺ»-ի կազմում, խփել է 14 գոլ եւ հեղինակել ութ արդյունավետ փոխանցում։