Վաշինգտոնն ու Սեուլը միջուկային համատեղ վարժանքնե՞ր կանցկացնեն

Վաշինգտոնն ու Սեուլը միջուկային համատեղ վարժանքնե՞ր կանցկացնեն

Վաշինգտոնը Սեուլի հետ չի քննարկում համատեղ միջուկային զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությանը։

Երկրի ղեկավարին հարցրել են, թե արդյո՞ք նման բանակցություններ են ընթանում, ինչին Բայդենը բացասական պատասխան է տվել։

Նախօրեին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ իր երկիրը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ ամերիկյան միջուկային ուժերի մասնակցությամբ զորավարժությունների համատեղ պլանավորման և  անցկացման շուրջ՝ Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքին դիմակայելու համար։

«Թեև միջուկային զենքը պատկանում է Միացյալ Նահանգներին, հետախուզական տվյալների փոխանակումը, պլանավորումը և զորավարժությունները պետք է իրականացվեն համատեղ», - ասել է նա՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները ողջունում է այս նախաձեռնությունը։