Բոլթոնն անխնա քննադատել է Թուրքիային և Էրդողանին

Բոլթոնն անխնա քննադատել է Թուրքիային և Էրդողանին

Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 2023 թվականին կարող է հարցականի տակ դրվել, քանի որ Անկարան չի ցանկանում կոշտ հակառուսական դիրքորոշում որդեգրել ուկրաինական հակամարտության հարցում։

Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրա կարծիքով, առաջիկա ամիսներին «Արևմուտքի միասնությունն ու վճռականությունը» գործնականում իսկապես փորձության կենթարկվեն։ 

«Ֆինլանդիան և Շվեդիան ապշեցուցիչ որոշում են կայացրել միանալ ՆԱՏՕ-ին, սակայն Ռուսաստանի առևտրային և ռազմական գործընկերները դեռևս չեն լքել նրան հարկ եղած պահին, ցավոք, ներառյալ Թուրքիան, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է հարցականի տակ դրվի 2023 թվականին, եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանաբար ընտրակեղծիքի միջոցով վերընտրվի»,- գրել է Բոլթոնը The Daily Telegraph-ի հրապարակած հոդվածում։

Հավելենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները նախանշված են այս տարվա հունիսին։