1 օրում օրինախախտման 3118 դեպք է արձանագրվել

1 օրում օրինախախտման 3118 դեպք է արձանագրվել

Ոստիկանության ստուգումներով նախորդ օրը հայտնաբերվել է օրինախախտման 3118 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 87183 է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։

Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 87183 արձանագրություն, իսկ հուլիսի 10-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3118 դեպք։