«Իմ քայլում» հակված են վեթթինգ իրականացնել դեռևս միայն դատական համակարգում (տեսանյութ)

«Իմ քայլում» հակված են վեթթինգ իրականացնել դեռևս միայն դատական համակարգում (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ վեթթինգի նախագծի շուրջ աշխատանքներ, ուսումնասիրություններ կատարում է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ Բայց թե կոնկրետ ովքեր են նախագիծը հեղինակելու և երբ կներկայացվի այն ԱԺ դատին, դժվարացավ ասել։ Միայն նշեց, որ նախագիծը ներկայացվելու է «Իմ քայլը» խմբակցության կողմից։ 
Լիլիթ Մակունցն ասաց նաև, որ իրենք ունեն այնպիսի դիրքորոշում, որ հակված են միայն դատական համակարգում վեթթինգ իրականացնելուն, իսկ թե հետագա գործողությունները ինչ ցույց կտան և ինչ կունենան արդյունքում, դժվար է ասել։

Hraparak.am-ի հարցին, թե վեթթինգի նախագծով Սահմանադրությանը ձեռք տալո՞ւ են, թե՞ միայն օրենսդրական ակտերի փոփոխությամբ կբավարարվեն, տիկին Մակունցն ասաց․ «Չեմ կարող ասել, կախված է նրանից, թե ինչ մոտեցում կորդեգրենք, ի վերջո»։

Մանրամասն՝ տեսանյութում: