Մարտի 13-ին «Ա1+»-ի առաջին դատական նիստն է՝ ընդդեմ կառավարության

Մարտի 13-ին «Ա1+»-ի առաջին դատական նիստն է՝ ընդդեմ կառավարության

«Ա1+» հեռուստաընկերությունն իրավական գործընթաց է սկսել, որպեսզի վերականգնվի իրեն մոտ 20 տարի առաջ հատկացված կապուղուց օգտվելու իր իրավունքը, այսինքն՝ հեռուստաընկերության համար վերականգնվի մինչեթերազրկումը եղած վիճակը։ Պահանջվել էր ոչ միայն վերականգնել հեռուստաընկերության իրավունքները, այլ նաև հատուցել բաց թողնված վնասը։

Ընկերության հայցը դատարան ներկայացրած Արա Ղազարյանը «Հրապարակին» հայտնեց, որ դատարանը հայցը ընդունել է վարույթ, իսկ առաջին նշանակված դատը մարտի 13-ին է։