Ոստիկանը կոտրել է քաղաքացու ձեռքը. բողոքարկել ենք ապօրինի որոշումը

Ոստիկանը կոտրել է քաղաքացու ձեռքը. բողոքարկել ենք ապօրինի որոշումը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«2022թ. մայիսին՝ «Դիմադրության» շարժման ժամանակ, անձը պարզված մի «բերետ» կոտրել էր քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը։ Հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել, գործ էին հարուցել, քննություն էին կատարում։

Եվ ի՞նչ։ Մեկ ու կես տարի քննել-քննելուց հետ պարզվեց՝ «հանցակազմ չկա»։ Պարզվեց ոստիկանը սաղ ճիշտ ա արել…

Հսկող դատախազի՝ ակնհայտ ապօրինի որոշումը բողոքարկել ենք վերադասին։ Մերժելուց հետո բողոքարկել ենք դատարան ու գնալու ենք մինչև վերջ։

ՀԳ. Ու թող ոչ մեկ էլ չասի՝ «բա գնայիք հաղորդում տայիք հանցագործության մասին»։ Էս գործը աչքն եմ մտցնելու։

ՀՀԳ. Շնորհակալ եմ փաստաբան Ռոման Երիցյանին՝ բողոքը կազմելիս ինձ մեծապես օգնելու համար։