Դյուկանի հայտնի սննդակարգի հեղինակը հակակովիդային սննդակարգի խորհուրդներ է տվել

Դյուկանի հայտնի սննդակարգի հեղինակը հակակովիդային սննդակարգի խորհուրդներ է տվել

Ֆրանսիացի անվանի դիետոլոգ Պյեռ Դյուկանը՝ Դյուկանի հանրահայտ սննդակարգի հեղինակը, հակաCOVID-ային սննդակարգի խորհուրդներ է տվել «Կոմսոմոլսկայա պրավդային»։

Դիետոլոգը կանխարգելման համար առաջին հերթին խորհուրդ է տալիս նիհարել իր մեթոդիկայով, ապա՝ վիտամին C՝ մշտապես,և օրական 2 գրամ՝ կոնտակտավոր լինելու կասկածի  ու սուր շնչառական վարակների դեպքում։ Վերջին պարագայում Դյուկանը խորհուրդ է տալիս ստվարաթղթե պատվարի հետևից 4 րոպե շարունակ շնչել օդախոփվող, մինչև 60 աստիճան տաքացած ջեռուցչի մեջ և ընդունել վիտամին D։ Բժիշկը նիհարելու համար բացատրում է երկու կարևոր նախապայման՝ ճիշտ սնվել և խուսափել արագ ածխաջրերից։ Սա առաջին հերթին սպիտակ ալյուրն ու շաքարն են։

Դիետոլոգն ինքը սնվում է սաղմոնով, կաթնամթերքով, ցածր յուղայնությամբ մթերքներով, լոլիկով, սմբուկով, կարմիր կաղամբով, կանաչ ոլոռով, շամպինյոններով և տնական կեֆիրով ու յոգուրտով։ Օրական 25 րոպե վազել։

Դյուկանի տեսությամբ, ինչը հանրահայտ ճշմարտություն է, արագ ածխաջրերի պակասորդի դեպքում  օրգանիզմն անցնում է էներգիայի պահեստային աղբյուրին՝ սեփական ճարպերի հալեցմանը։