«Վիլյառեալի» նախկին խաղացողին մահացած են գտել

«Վիլյառեալի» նախկին խաղացողին մահացած են գտել

«Վիլյառեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Ակոստային փրկարարները Ուրուգվայի գետերից մեկում մահացած են գտել։Ասում են՝ իսպանական ակումբի նախկին խաղացողը եղբոր հետ փորձել է լողալով անցնել գետը, ինչը նրան չի հաջողվել։

Ֆուտբոլիստի հենց եղբայրն էր, որ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել եղբոր անհետացման հետ կապված։ Իսպանական ակումբն արդեն ցավակցության հաղորդագրություն է տարածել։ Ֆուտբոլիստը «Վիլյառեալից» հետո հանդես էր գալիս ուրուգվայական «Աթենասի» կազմում։