Պիրլոն՝ «Պորտուի» դեմ խաղի մասին

Պիրլոն՝ «Պորտուի» դեմ խաղի մասին

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք «Պորտուի» հետ դիմակայության պատասխան հանդիպմանը, խոսել հաջորդ փուլ անցնելու իտալական ակումբի հնարավորությունների մասին։

«Ռոնալդու՞ն, այո, միանշանակ է, որ նրանից շատ բան է կախված։ Նման հանդիպումները հենց նրա համար են, ինքը էլ, կարծես, նման հանդիպումների համար։ Շատ անհամբեր է, մեծ ոգեւորությամբ է սպասում կայանալիք հանդիպմանը, րոպե առաջ ցանկանում է մարզադաշտ դուրս գալ ու հերթական անգամ աշխարհին ապացուցել՝ իրականում ինչի է ընդունակ։ Ինչպես արդեն ասացի, պորտուգալացուց շատ բան է կախված, բայց մյուսների գործոնը ևս պետք չէ անտեսել։ Վնասվածք  ստացած մյուս ֆուտբոլիստներից Կյելինին,օրինակ, մարզվել է ընդհանուր խմբի հետ, կարծում եմ՝ կկարողանանք օգտագործել նրան պաշտպանությունում, Արտուրը 100 տոկոսով պատրաստ չէ, բայց մտածում եմ՝ նրան ևս որոշակի խաղաժամանակ ամեն դեպքում կտրամադրենք։ Պետք է թիմային խաղ ցուցարենք՝ կարողանալու համար արդյունքի հասնել։

Այո, պորտուգալական ակումբն այսօր շատ ուժեղ թիմի ունի, բայց մենք չենք կարող մոռանալ նաեւ , որ մենք «Յուվեն» ենք , մենք ուղղակի չենք կարող չմտածել հաջորդ փուլ անցնելու մասին»,- ասել է Պիրլոն տված վերջին հարցազրույցի ժամանակ։

«Յուվենտուս»- «Պորտու» պատասխան հանդիպումը, հիշեցնենք, կայանալու է այսօր, Երեւանի ժամանակով 23:55-ին։