Ֆերգյուսոնի ծամոնը մի ամբողջ կարողություն արժե

Ֆերգյուսոնի ծամոնը մի ամբողջ կարողություն արժե

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ծամոնի մի մասնիկը արժեցել է մի ամբողջ կարողություն, եւ գնվել է մեծ գումարով՝ eBay համացանցային աճուրդի եղանակով։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Համաձայն հրապարակման, այդ ծամոնը Ֆերգյուսոնը օգտագործել է 2013 թվականի մայիսի 19-ին «Վեսթ Բրոմվիչի» հետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 5։5 հաշվով։ Լոտը վաճառվել է մոտ 400 հազար ֆունտ ստեռլինգ։ Ստացված գումարը փոխանցվել է ֆուտբոլային ակումբի բարեգործական հիմնադրամին։ Ակումբի հնաբնակ երկրպագուները կատակել են, որ այդ գումարով 1986 թվականին երբ Ֆերգյուսոնը սկսեց մարզչական գործունեությունը «ՄՅՈՒ»-ում, կարող էր նույնիսկ ֆուտբոլիստ վարձել։