Կորոնավիրուսից ԱՄՆ-ում առաջին զինվորականն է մահացել

Կորոնավիրուսից ԱՄՆ-ում առաջին զինվորականն է մահացել

Առաջին անգամ ԱՄՆ-ում զինվորական է մահացել։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը։ Ըստ հաղորդման, զինվորականը իր մահկանացուն կնքել է մարտի քսանութին, Նյու-Ջերսիում, հոսպիտալացումից մի շաբաթ անց։ Նշենք, որ ԱՄՆ-ում այժմ կա ավելի քան 160 հազար վիրուսակիր։ Մահացածների թիվը կազմում է 2,9 հազար։