Պաշտոնական. «Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը. մանրամասներ

 Պաշտոնական. «Ինտերը»  երկարաձգել է պայմանագիրը. մանրամասներ

Սիմոնե Ինձագին երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ։ 47-ամյա մասնագետի նոր համաձայնագիրը միլանյան ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը։

Ինձագին «Ինտերի» գլխավոր մարզիչն է 2021 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև  2023 թվականի Չեմպիոնների լիգայում հասել եզրափակիչ։