Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկում տնտեսության զրոյական աճ է արձանագրվել
Շվեյցարիայում, որն աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկն է, այս տարվա երկրորդ եռամսյակում ՀՆԱ աճը զրոյական է եղել՝ առաջին եռամսյակի 0,9 տոկոսանոց աճից հետո։ Ներկայումս շվեյցարական տնտեսությունը գտնվում է լճացման փուլում՝ միջազգային ասպարեզում տիրող իրադրության եւ քիմիա-դեղագործական արդյունաբերությունում արձանագրված անկման հետեւանքով։ Այս մասին տեղեկանում ենք այդ երկրի կառավարության հրապարակած վիճակագրական տվյալներից։
Ըստ հրապարակված թվերի, վերամշակող արդյունաբերությունը երկրորդ եռամսյակում 2,9 տոկոս անկում է արձանագրել, քանի որ քիմիա-դեղագործական արդյունաբերությունը նվազել է 2,3 տոկոսով։
Նշենք, որ Շվեյցարիան, որն ավանդաբար նեյտրալ պետություն է համարվում, մասնակցել է ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանի դեմ սահմանված գրեթե բոլոր սանկցիաներին։ Բեռնը արգելափակել է շվեյցարական բանկերում գտնվող բավականին մեծ ծավալի ռուսական ակտիվներ, ինչ աննախադեպ է բանկային պատմության մեջ։
Կարծիքներ