Գարեգին Միսկարյանը Փաշինյանին առաջարկում է տնտեսությունը զարգացնելու այլ տարբերակներ 

Գարեգին Միսկարյանը Փաշինյանին առաջարկում է տնտեսությունը զարգացնելու այլ տարբերակներ 

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ  Գարեգին Միսկարյանը առաջարկում է  տնտեսությունը զարգացնելու տարբերակների հանքարդյումաբերությունից  բացի։ Ներկայացնում ենք նրա գրառումը։

«Հարգելի Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան , հանքարդյունաբերությամբ մենք երկիր ու տնտեսություն չենք զարգացնելու, եթե նույնիսկ սկսենք մշակել ամբողջ հանքահումքը և վերջնական արդյունք ստանանք, միևնույնն է տաս-քսան տարի հետո մենք տնտեսության մեջ ունենալու ենք նույն խնդիրները ինչ այսօր, իսկ եղածներին էլ գումարվելու են բնապահպանական խնդիրները։ Մենք չենք կարող մեր փոքր տարածքի վրա զուգահեռաբար զարգացնել և տուրիզմը, և առողջապահությունը, և հանքարդյունաբերությունը։
Եթե ձեր կառավարության տնտեսական մասի պատասխանատուները չեն տեսնում տնտեսությունը զարգացնելու այլ տարբերակ, քան հանքերի միջոցով կարճաժամկետ եկամուտ ստանալը, ապա ես կարող եմ առաջարկել մի քանի ուղղություներ, որոնք կարող են 5-10 տարվա ընթացքում բոլորովին նոր մակարդակի հասցնել Հայաստանը։ Բայց, որոնց զարգացմանը հանքերը շահագործմումը ուղիղ սպառնալիք է։
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Հարգելի քաղաքացիներ
«Գեոմայնինգ» ՍՊԸ-ի կողմից 2019-2021թթ.. ընթացքում Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման սահմաններում ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումները /քննարկումները՝ 2-րդ փուլ/ կայանալու է ս/թ սեպտեմբերի 12-ին, ժամը 16-ին Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:
Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ, հարգելի շահագրգիռ քաղաքացիներ և կազմակերպություններ խնդրում ենք մասնակցել նշված հանրային լսումներին /քննարկումներին/ և ձեր գրավոր դիտողությունները, առաջարկությունները կարող եք ներկայացնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ''Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն'' ՊՈԱԿ /հասցեն՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ. Փոստ [email protected]/: Իսկ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում»։