Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Ռոմային»

Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Ռոմային»

Մարզական միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը արդեն իսկ հրաժեշտ է տվել իտալական «Ռոմային»։ Մի շարք հրապարակումների համաձայն՝ Մխիթարյանը թիմին հրաժեշտ է տվել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղի ավարտից հետո։ Մխիթարյանը տեղեկացրել է թիմակիցներին, որ հեռանում է «Ռոմայից», բայց մնում է Իտալիայում՝ տեղափոխվելով «Ինտեր»։

Բանն այն է, որ «Ինտերը» «Ռոմային Մխիթարյանի տրանսֆերի շուրջ բանակցություններ սկսելու նամակ արդեն իսկ ուղարկել է, իսկ Մխիթարյանը բանավոր համաձայնություն է տվել, թեպետ հռոմեացիների ղեկավարությունը ամեն ինչ անում է պայմանգիրը հայազգի ֆուտբոլիստի հետ երկարաձգելու համար։