Մեսսին ասել է, թե երբ կավարտի կարիերան

Մեսսին ասել է, թե երբ կավարտի կարիերան

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին AS-ին տված հարցազրույցում ասել է, որ կարիերան կավարտի այն ժամանակ, երբ դադարի ֆուտբոլը վայելել։

«Այն պահին, երբ զգամ, որ այլևս չեմ կարող ելույթ ունենալ, այլևս չեմ կարող հաճույք ստանալ իմ աշխատանքից և չեմ օգնում ընկերներիս, կհեռանամ ֆուտբոլից։ Ես շատ ինքնաքննադատ եմ, գիտեմ՝ երբ եմ լավ խաղում, երբ՝ վատ։ Երբ զգամ, որ ճիշտ ժամանակն է այս քայլն անելու, դա կանեմ՝ չմտածելով տարիքի մասին»,- ասել է 36-ամյա Մեսսին։

Արգենտինացին, ով այժմ հանդես է գալիս Մայամիի «Ինտերում», նշել է, որ դեռ չի մտածել, թե ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո։ 

«Երբ ժամանակը գա, ես անպայման ճանապարհ կգտնեմ դեպի այն, ինչն ինձ բավարարում և դուր է գալիս։ Մարզական մակարդակում իմ բախտը բերեց. ես կարողացա իրականացնել իմ բոլոր երազանքները, իսկ ճշմարտությունն այն է, որ ես չէի կարող ավելին խնդրել»,- ավելացրել է աշխարհի չեմպիոնը։