Հայերը մեկնարկում են այսօր

Հայերը մեկնարկում են այսօր

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում Հայաստանը , ինչպես հայտնի է, ունի 14 ներկայացուցիչ։ Տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 9 ծանրորդով՝ Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան (երկուսն էլ՝ +109 կգ):

Կանանց հավաքականի հայտացուցակում ընդգրկվել է 5 մարզուհի՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելա Յայլյան (երկուսն էլ՝ 55 կգ), Լիանա Գյուրջյան (81 կգ), Տաթև Հակոբյան, Հռիփսիմե Խուրշուդյան (երկուսն էլ՝ 87 կգ)։

Ծանրամարտի ընթացող աշխարհի առաջնությունում այսօր՝ սեպտեմբերի 6-ին, պայքարի են դուրս գալու Հայաստանի առաջին ներկայացուցիչները: Կանանց 55 կգ քաշային կարգում այսօր մրցահարթակ դուրս կգան Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը: Հայ մարզիկների ելույթներն Առաջին ալիքը կցուցադրի տեսագրությամբ՝ 22:45-ից սկսած: