Պատգամավորներին կստիպեն երթեւեկել տեղական մեքենաներով

Պատգամավորներին կստիպեն երթեւեկել տեղական մեքենաներով

Ռուսաստանի Պետդումայի խորհուրդը քննարկելու է մի արտառոց հարց՝ պատգամավորներին ուզում են պարտավորեցնել, որ երթեւեկեն միայն տեղական (ռուսական) արտադրության ավտոմեքենաներով։ Այս մասին հայտարարել է Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նշենք, որ ներկայումս պատգամավորները Մոսկվայում երթեւեկելիս պարտավոր են աստիճանաբար նախընտրություն տալ ռուսական ավտոմեքենաներին։ Համանման որոշում կա նաեւ ՌԴ նախագահի աշխատակազմի համար։ Նպատակը, ըստ Վոլոդինի, ռուսական ավտոարդյունաբերության խթանումն է։