Նորքի ինֆեկցիոն տեղափոխված հիվանդը կորոնավիրուսի ախտանշաններ չի ունեցել. Թորոսյան | «Հրապարակ» 27.02.2020

Նորքի ինֆեկցիոն տեղափոխված հիվանդը կորոնավիրուսի ախտանշաններ չի ունեցել. Թորոսյան | «Հրապարակ» 27.02.2020

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգին անցնելը առողջապահության նախարարին խնդրեց ներկայացնել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը աշխարհում, տարածաշրջանում և ներկայացնել, թե ինչ միջոցառումներ են կատարվում ՀՀ-ում վիրուսից պաշտպանվելու համար:

Նախարարը նշեց, որ երեկվա տվյալների համաձայն՝ աշխարհի 37 երկրում արձանագրվել են կորոնավիրուսի վարակվածության 81 109 դեպք, որից 78 191-ը Չինաստանում, մահվան ելքով գրանցվել է 2 718 դեպք:
Նախարարն ընդգծեց, որ վարակվածների մեծ մասը բուժվում, կազդուրվում է, մեծ մասն էլ նույնիսկ առանց բժշկի օգնության և որ ծանր դեպքերը 5 տոկոսի շրջանակում են: Ինչ վերաբերում է տարածաշրջանին, Թորոսյանը նշեց, որ Իրանում 139 դեպք է գրանցվել, որից 19-ը մահվան ելքով: Նա նշեց, որ Վրաստանում արձանագրված մեկ դեպք կա և որ առավոտյան խոսել է իր գործընկերոջ հետ և տեղեկացել, որ վարակված անձի հետ շփված անձանց թեստը բացասական է եղել, նրանք մեկուսացվել են, որ 2 շաբաթվա ընթացքում կամ կդառնան վարակակիր, կամ առողջ դուրս կգրվեն:

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.