ԿՀՎ-ն նոր համաշխարհային պատերազմ է կանխատեսել

ԿՀՎ-ն նոր համաշխարհային պատերազմ է կանխատեսել

Առաջիկա տասնամյակների ընթացքում աշխարհին սպառնում է գլոբալ ռազմական հակամարտության՝ կապված մոլորակի վրա կլիմայի փոփոխության հետ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հրապարակված զեկույցում։

«Կլիմայի փոփոխության աճող ֆիզիկական հետևանքները կարող են սրել անդրսահմանային աշխարհաքաղաքական թեժ կետերը, քանի որ պետությունները քայլեր են ձեռնարկում իրենց շահերը պաշտպանելու համար», – նշվում է փաստաթղթում։

Ըստ հեղինակների՝ ամենաուշը 2040 թվականին աշխարհում կսկսվեն «կլիմայական բախումներ», որոնց ժամանակ կողմերը միմյանց դեմ կկիրառեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ուժեղացնում են բնական աղետները, ինչպիսիք են երաշտը և ջրհեղեղը։ Խոսքն առաջին հերթին գեոինժեներական տեխնոլոգիաների մասին է։

Փորձագետները նաև նախազգուշացրել են երկրների միջև լարվածության աճի մասին ՝ կապված Փարիզի կլիմայի համաձայնագրի իրականացման շուրջ ծագած վեճերի պատճառով. այդ համաձայնագիրը ենթադրում է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում գլոբալ տաքացումը կանխելու համար: