Պրիգոժինը հոսպիտալացվել է

Պրիգոժինը հոսպիտալացվել է

Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը հոսպիտալացվել է․ այս մասին «РИА Новости»-ին ասել է պրոդյուսերական կենտրոնի տնօրեն եւ Պրիգոժինի առաջին օգնական Ստանիսլավ Կալինկինը։

Ավելի վաղ «Аргументы и факты» հրատարակությունը՝ վկայակոչելով հենց պրոդյուսերի խոսքերը, հայտնել էր, որ Պրիգոժինը հիվանդանոցում է։

«Սա անսպասելի հոսպիտալացում է, պատճառներն ինձ դեռ անհայտ են», - ասել է գործակալության զրուցակիցը։