Իշխանական արտոնություններից անազնվորեն օգտվողները մի բանի համար պետք է անհանգիստ լինեն

Իշխանական արտոնություններից անազնվորեն օգտվողները մի բանի համար պետք է անհանգիստ լինեն

Ոչ մի արժեք չունեցող, ամբողջ կյանքում ձրիակերի նման օտար փողերով քարշ եկած կամակատարները չեն կարող գնահատականներ տալ Ani Gevorgyan -ի և Hripsime  Jebejyan -ի նման բանիմաց, համարձակ և պրոֆեսիոնալ լրագրողներին, նրանց անքննելի մասնագիտական գործունեությամբ իրական ժողովրդավարության և խոսքի ազատության դրսևորումներին, ինչպես նաև նրանց համերաշխություն հայտնող պրոֆեսիոնալ լրագրողներին։

Առանց մրցույթների գրանտներ յուրացնող, քաղաքացիական հասարակության անվան տակ հանդես եկող շառլատաններն ու իսկական կոռուպցիոներները, որևէ մասնագիտության մեջ չկայացած, սակայն իրենց ամեն ինչի փորձագետ համարող, ամբողջ ցեղախմբերով իշխանական արտոնություններից անազնվորեն օգտվողները մի բանի համար պետք է անհանգիստ լինեն. հանրային կյանքում իրենց ճիշտ տեղը շպրտվելուն, ինչը մենք կանենք շատ մեծ սիրով` նաև իրենց գործընկերներին աջակցություն ցուցաբերած ազնիվ լրագրողների հետ միասին:

էդգար Ղազարյան