iPhone-ը փրկել է ժայռից ընկած վարորդի կյանքը

iPhone-ը փրկել է ժայռից ընկած վարորդի կյանքը

iPhone-ը փրկել է տղամարդու կյանքը, ում մեքենան ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ընկել է 120 մետրանոց ժայռից։ Այս մասին հայտնում է CBS News-ը։

Երեկոյան ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ Վիլսոն լեռան ճանապարհին վթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը փրկարար ծառայությանն է փոխանցվել արբանյակի միջոցով iPhone 14-ի միջադեպերի ծանուցման գործառույթի շնորհիվ այն դեպքում, երբ օգտատերն ինքը չի կարող զանգ կատարել։ GPS-ի միջոցով գաջեթը փոխանցել է այն վայրի կոորդինատները, որտեղ հայտնվել է վարորդը ճանապարհից դուրս գալուց հետո։

Դեպքի վայր հասնելուն պես փրկարարները լսել են տղամարդու ճիչերը և մեքենան հայտնաբերել կիրճում՝ մոտ 120 մ խորության վրա։ Երկու շտապօգնության աշխատակից ուղղաթիռի օգնությամբ իջել են ու փրկել տուժածին։

Փրկարարական գործողության անդամ Մայք Լյումը հայտնել է, որ վարորդը գլխի վնասվածք է ստացել։ Նրա խոսքով՝ եթե փրկարարները ժամանակին չստանային դեպքի վայրի ճշգրիտ կոորդինատները, տղամարդու ստացած վնասվածքները կարող էին մահացու լինել։

«Ես ասացի նրան, թե որքան հաջողակ է», – ավելացրել է փրկարարը:

Փրկարար ծառայությունից ընդգծել են, որ եթե ծանուցման գործառույթը չաշխատեր, դեպքի մասին կարող էին տեղեկանալ մի քանի օր անց։