Պոչետինոն հուզիչ կերպով հրաժեշտ է տվել «Տոտենհեմին»

Պոչետինոն հուզիչ կերպով հրաժեշտ է տվել «Տոտենհեմին»

Արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրաժեշտ է տվել «Տոտենհեմի» մարզիկներին բավականին հուզիչ կերպով։ Ինչպես գրում է championat.com-ը, տակտիկական տախտակին նա իր մարզչական շտաբի հետ հրաժեշտի խոսքեր է գրել։

«Շատ շնորհակալ եմ բոլորիցդ։ Չենք կարող ասել ցտեսություն, քանի որ միշտ մեր սրտերում կլինեք»,- ասված է Պոչետինոյի գրառման մեջ։