Դարձել է ահաբեկիչ ու մեկնել պատերազմ՝ հետը տանելով հինգ երեխաներին

Դարձել է ահաբեկիչ ու մեկնել պատերազմ՝ հետը տանելով հինգ երեխաներին

Ստոկհոլմում ձերբակալվել է 49-ամյա մի բազմազավակ կին, ով կասկածվում է «Իսլամական պետություն» ահաբեկչականն անդամակցելու, Սիրիա պատերազմի մեկնելու եւ իր հետ հինգ երեխաներին տանելու մեջ։ Այս մասին հայտնում է SVT-ն։ Ըստ պարբերականի հրապարակման, նրան ներկայացվել է մեղադրանք ռազմական հանցագործության հոդվածով։ Նշվում է, որ կինը նաեւ դրդել է, որ իր որդին, որը տասնհինգ տարեկան չկա, որպես զինյալ ներգրավվի սիրիական պատերազմում մարտական գործողություններին։ Հայտնի է դարձել նաեւ, որ կնոջ երկու երեխաները մահացել են տասնչորս եւ տասնութ տարեկան հասակում, իսկ մյուս երկուսին փոխանցել են խնամակալական հաստատությանը։