Այս խայտառակ անկման ընթացքը հնարավոր կլինի կանգնեցնել միայն մեկ դեպքում. Հասրաթյան

Այս խայտառակ անկման ընթացքը հնարավոր կլինի կանգնեցնել միայն մեկ դեպքում. Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ինձ անընդհատ հարցնում են՝ ի՞նչ է պետք անել, որ գոնե կանգնեցնենք այն խայտառակ անկման ընթացքը, որն այսօր  ունենք:

Ես իրականում դժվարանում եմ տալ որևէ նոր  պատասխան... Դժվարանում եմ, քանի որ ինչպես շատ-շատ մտածող հայերի, այնպես էլ իմ մոտ այդ պատասխանը տակավին մեկն է և այլընտրանք չունեցող՝ երկրի կառավարումից ցանկացած ճանապարհով հեռացնել նրան (չնայած բավականին ուշացումով), ով մեր ժողովրդին հասցրել է այս խեղճ ու անպաշտպան վիճակին... Այո, հենց սա է իմ պատասխանը, որի հետ, համոզված եմ, համամիտ է յուրաքանչյուր մտածող հայ, ավաղ, ոչ թե  գործնական մասնակցությամբ, այլ, ցավոք, սոսկ ցանկությամբ... 

Արդյունքում ունենք այն, երբ մտածող հայը ցանկանում, բայց չի գործում, իսկ չմտածողը՝ կուրորեն գործելով՝ Հայրենիք է կործանում...

Այս խայտառակ անկման ընթացքը հնարավոր կլինի կանգնեցնել միայն մեկ դեպքում, երբ մտածող հայն ուղղորդի չմտածողին, այլ ոչ թե հակառակը: Իսկ դրան հասնելու համար մենք, կարծես, այլևս ժամանակ չունենք...»: