ԵՄ-ն պատրաստ է օգնել երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային

ԵՄ-ն պատրաստ է օգնել երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային

Եվրամիությունը երկրաշարժի հետ կապված օգնություն կառաջարկի Թուրքիային և Սիրիային։
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը։

«Խորապես վշտացած ենք Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից, որը հանգեցրեց ծանր հետևանքների և բազմաթիվ զոհերի։ 

Շվեդիան՝ որպես ԵՄ նախագահող երկիր, կդիմի Մևլութ Չավուշօղլուին և Սիրիային՝ խնդրելով համակարգել ԵՄ ջանքերը՝ օգնելու այդ երկրներին վերացնելու այս աղետի հետևանքները»,- գրել է նա։