Կատաղի մարտեր են, պիտի դիմակայենք․ Զելենսկին դիմել է ուկրաինացիներին

Կատաղի մարտեր են, պիտի դիմակայենք․ Զելենսկին դիմել է ուկրաինացիներին

Դոնեցկի մարզում կատաղի մարտեր են ընթանում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին ուղղված երեկոյան ուղերձում։

Նրա խոսքով, բազմաթիվ տեղեկություններ կան, որ ռուսները ցանկանում են փետրվարին «ինչ-որ խորհրդանշական բան» անել (խոսքը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցի մասին է՝ փետրվարի 24):

«Ցանկանում են դրությունը ետ բերել իրենց նախորդ տարվա պարտություններից հետո: Մենք տեսնում ենք այս ճնշման աճը ճակատի տարբեր ուղղություններում, ինչպես նաև ճնշում տեղեկատվական դաշտում: 

Դոնեցկի մարզում շատ դժվար է` կատաղի մարտեր են: Բայց, որքան էլ դժվար լինի, ինչ ճնշում էլ առկա լինի, մենք պետք է դիմակայենք»,- ընդգծել է Զելենսկին։

Բացի այդ, նա հորդորել է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա. 
«Մենք այլընտրանք չունենք, քան պաշտպանվել և հաղթել»,- ասել է Զելենսկին։