Մարիա Զախարովան անդրադարձել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից արցախցի բնակչի սպանությանը

Մարիա Զախարովան անդրադարձել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից արցախցի բնակչի սպանությանը

Ռուսաստանի ԱԳ նախարար Մարիա Զախարովան անդրադարձել է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում օրեր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանության դեպքին: Նա մասնավորապես ասել է, որ ներկայումս ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից իրականացվում է համապատասխան քննություն, որին ներգրավված են երկու կողմերն էլ։

Զախարովան շեշտել է, որ իրենց պատասխանատվության գոտում միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման համար ռուս խաղաղապահները անդադար գործունեություն են ծավալում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Նա նաեւ կոչ է արել հնարավորինս շուտ վերացնել հումանիտար ոլորտում առկա փոխադարձ խնդրահարույց հարցերը եւ փոխանակել գերիներին՝ «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով եւ տրամադրել ականապատման քարտեզները։