Տրանսվեստիտը ազատ մուտք է գործում մանկապարտեզ

Տրանսվեստիտը ազատ մուտք է գործում մանկապարտեզ

«Դեմ ենք միասեռականությանը» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ  միասեռակնություն քարոզող և միասեռականների իրավունքները պաշտպանող ՀԿ-ի անդամ, տրանսակտիվիստ ոմն Սևակ, որը հանդես է գալիս Սոֆյա անվան տակ, այցելում է հայաստանյան մանկապարտեզներ և զեկույցներ կարդում երեխաներին:

«Բոլորս հիշում ենք թե ամիսներ առաջ ԿԳ նախարար` Արայիկ Հարությունյանը ինչպես արձագանքեց Արարատի մարզի դպրոցներից մեկում տեսած քահանային: Նման անհարգալից վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու սպասավորի հանդեպ քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում:

Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ, հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորը իրավունք չունի մտնել դպրոց, իսկ միասեռականություն քարոզող ինչ-որ անհասկանալի երևույթ կարող է այցելել մանկապարտեզներ և պղծել մեր երեխաների հոգեբանությունը:

Այս ամենը ևս մեկ անգամ վերահաստատում է այն ենթադրությունները, որ նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարտավորություններ ունեն ԼԳԲՏ համայնքի առաջ և նպատակաուղղված պղծում են ազգային արժեքները՝ փորձելով մանկուց խեղաթյուրել մեր երեխաների պատկերացումները բարոյականության, ընտանիքի և ավանդական արժեքների մասին»,-նշված է էջում տեղադրված հաղորդագրության մեջ։