Օնիկ Գասպարյանի գործով դատավորը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան

Օնիկ Գասպարյանի գործով դատավորը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ դատական նիստը նշանակվել է օգոստոսին, որեւէ նորություն չկա։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ընդհանուր նիստեր են տեղի ունենում։ Գործը քննող դատավորներից մեկը` Լիաննա Հակոբյանը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան։

Նա նաեւ ավելացրեց, որ դեռեւս մյուս կողմից միջնորդություն չեն ստացել, իրենք եւս չունեն։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը մարտի 10-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջով:

Դատարանը մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: