Սամբոյի աշխարհի առաջնությանը Երեւանը կհյուրընկալի 650 մարզիկի

Սամբոյի աշխարհի առաջնությանը Երեւանը կհյուրընկալի 650 մարզիկի

Հոկտեմբերի 13-17-ը Երևանում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Առաջնության անցկացման համար կհատկացվի 294 մլն 714 հազար դրամ: Առաջնության անցկացման որոշ ծախսեր էլ՝ 30 մլն 950 հազար դրամի չափով, կհոգա Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Երևանում կայանալիք առաջնությանն ակնկալվում է 40 երկրի շուրջ 650 մարզիկ-մարզուհու մասնակցություն: Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։