Կիևին հեռահար զենքի մատակարարումը կարմիր գիծ է Ռուսաստանի համար․ ռուս դիվանագետ

Կիևին հեռահար զենքի մատակարարումը կարմիր գիծ է Ռուսաստանի համար․ ռուս դիվանագետ

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինայի ազգայնականներին ուղղորդում է ռազմական գործողությունների հարցում։ Այս մասին կիրակի օրը՝ հոկտեմբերի 9-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

Ինչպես նշել է դիվանագետը, Միացյալ Նահանգները շարունակում է Կիևի ռեժիմին ծանր սպառազինություն մատակարարել, հեշտացնում է օտարերկրյա վարձկանների հավաքագրումը, ինչպես նաև տրամադրում է տվյալներ ռազմական և առևտրային արբանյակներից։

«Այս ամենով դառնում է հակամարտության մասնակից։ Նույնիսկ արևմտյան փորձագետներից շատերը կարծում են, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում «միջնորդավորված պատերազմ» է վարում Ռուսաստանի հետ», – ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Պոլիշչուկը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 5-ին, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը նշել էր, որ իրականում Ռուսաստանը դեմ է ողջ Հյուսիսատլանտյան դաշինքին, որի անդամները Կիևին տրամադրում են ծանր սպառազինություն, զինամթերք, հետախուզություն և ուսուցում ուկրաինացի զինյալներին։ Նա հավելել է, որ դաշինքը զբաղված է ռազմական գործողություններ ծրագրելով, ինչպես նաև շանտաժի է ենթարկում զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ։

Մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 4-ին, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը նշել էր, որ ամերիկյան զենքի շարունակական ուղղորդումը Ուկրաինա միայն մեծացնում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմական բախման վտանգը։ Ավելին, զինտեխնիկայի մատակարարումը միայն երկարացնում է արյունահեղությունն ու նոր զոհերը։