Քիմ, ի՞նչ է քեզ պատահել

Քիմ, ի՞նչ է քեզ պատահել

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ կաշվե հանդերձանքին համահունչ փակել է նաեւ դեմքը: Քանի որ լուսանկարներին կից որեւէ գրառում արված չէ, հետեւորդները մեկնաբանություններում փորձել են կռահել թե ինչո՞վ է պայմանավորված Քարդաշյանի նման տեսքը:

Ավելին` օգտատերերից ոմանք էլ նշել են, որ ճիշտ նույն ժամանակ, երբ Աֆղանստանում կանայք պայքարում են իրենց դեմքը ցույց տալու համար, հանկարծ Քիմը փակում է դեմքը եւ դրանով «ջուրը գցում» մյուսների ջանքերը, այսպիսով լավ մեսիջ չուղարկելով աշխարհի կանանց . «Քիմ, ի՞նչ է քեզ պատահել, արդյոք դու չէիր էմանսիպացված կնոջ խորհրդանիշը ողջ աշխարհում»,-գրել է օգտատերերից մեկը: