Արարատ Միրզոյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Արարատ Միրզոյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ 

Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է միջազգային կառույցների և, մասնավորապես, ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը: