Հանդիպել են «Սուրմալուի» սեփականատերերից մեկին

Հանդիպել են «Սուրմալուի» սեփականատերերից մեկին

Այս պահին որոնողափրկարարական աշխատանքներին օրվա ընթացքում մասնակցում է մինչև 150 մարդ, փրկարարներին օգնում են Հայկական Կարմիր խաչի կամավորները և ՈՄԱ ՀԿ-ն, մարդկային և տեխնիկական ռեսուրսի պակաս չկա: Շենքի սյուներն ապամոնտաժելու հետ կապված կարող եմ ասել, որ երկու սյուն երեկ ապամոնտաժվել է։ Բայց կա ևս երկու հատված՝ մեկը հիմնական շենքն է, որին դեռ չենք ուզում ձեռք տալ և հետնամասում կան ևս շինություններ, այնտեղից էլ ենք դիեր հայտնաբերել։ Երբ հասկանանք, որ այնտեղ այլևս չկան քաղաքացիներ, կապամոնտաժենք։ Այս մասին քիչ առաջ «Սուրմալուի» տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Լրագրողների դիտարկումներին, թե առևտրի կենտրոնի սեփականատերերից որևէ մեկին այս ընթացքում հանդիպել են, նախարարը արձագանքեց․ «Հանդիպել ենք, հենց այսօր էլ հանդիպել ենք, որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից, որպեսզի նկուղային հարկերում եթե կան այնպիսի տեղեր, որոնք մեզ համար տեսանելի չեն, մենք ունենանք նաեւ այդ հատակագծերը։ Նկուղային հատվածներում տարածքը բացազատված է, մենք դրանով կկարողանանք ավելի մանրակրկիտ որոնողական աշխատանքներ կատարել»։