Գիտելիքի օրը դիմավորում ենք Աֆրիկյան չումային սպասելով. Սոնա Աղեկյան (Տեսանյութ)

Գիտելիքի օրը դիմավորում ենք Աֆրիկյան չումային սպասելով. Սոնա Աղեկյան (Տեսանյութ)

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

« Դիմավորում ենք Գիտելիքի օրը, հրապարակում շնորհավորական ուղերձ, բայց մոռանում ենք շեշտել, որ նախընտրական խոստումները չենք կատարել և Գիտելիքի օրը դիմավորում ենք Աֆրիկյան չումային սպասելով։
Քանի որ ՀՀ սահմանադրությամբ նախընտրական խոստումը չկատարելը քրեորեն պատժելի արարք չէ, ուստի լիովին վստահ որ իրավական ոլորտում սուտ խոստումներ տալու և այդ խոստումները չկատարելու համար պատասխանատվության չի ենթարկվելու, մեզ պարտադրված քաղաքապետը այսօր իր անգործությամբ և հենց իր նախընտրական խոստումները չկատարելու արդյունքում բերեց հանգեցրեց այն սահմանագլխին, որ արտակարգ, աննախադեպ համաճարակային վիճակ է և դեռ հենց այս պարագայում էլ պահանջում են աղբի վարձավճարները, իսկ ուշացնելու դեպքում կգործեն տույժեր և տուգանքներ, նշվում է Շենգավիթ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում, սա անթույլատրելի և հանցավոր իրականություն է»: