Կշնորհավորի՞ ԱՄՆ-ն Պուտինին․ Պետդեպի հայտարարությունը

Կշնորհավորի՞ ԱՄՆ-ն Պուտինին․ Պետդեպի հայտարարությունը

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու կապակցությամբ: 

Այս հայտարարությունն արել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Կարծում եմ` կարելի է վստահաբար ասել, որ ԱՄՆ-ի կողմից ոչ մի շնորհավորանք չի լինի», - ասել է Պատելը:

Ըստ նրա` Վաշինգտոնը համարում է, որ Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունները ո՛չ ազատ են եղել, ո՛չ էլ արդար։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Կրեմլը կտրականապես համաձայն չէ ԱՄՆ գնահատականների հետ։ Նրա խոսքով՝ նման կարծիք կարելի էր սպասել ուկրաինական հակամարտության մեջ ներգրավված պետության կողմից: