Հայտարարություն ունեմ անելու

Հայտարարություն ունեմ անելու

Հայտարարություն ունեմ անելու։ Արդեն պաշտոնական կարող եմ ասել, որ մեղադրանքը լրացվել է։ Ամեն դեպքում մարդիկ, այդ թվում նաև ես, հույս ունեինք, որ Քննչական կոմիտեն չի ներգրավվի այս խոշտանգման կոծկման պրոցեսի մեջ։ Այս մասին քիչ առաջ Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նշենք, որ Սամվել Վարդանյանն այժմ ՔԿ-ում է։

«Քրեական վարույթը նախաձեռնված է խուլիգանության հոդվածի առաջին մասով։ Ինձ տեղեկացրին։ Մեղադրանքը լրացվել է Արմեն Գրիգորյանի ու Մալյանի հոդվածով։ Սա ես այսպես պարզ եմ ասում, որ մարդիկ հասկանան։ Քաղաքական հիմքով թշնամանք հրահրելու հոդվածի մասին է խոսքը։ Այս հոդվածը, կարծում եմ, հնարավոր է ՀՀ քաղաքացիներից շատերին առաջադրվի»,- ասել է նա։