Պետրակովը նշեց՝ որոնք են Հայաստանի հավաքականի խնդիրները

Պետրակովը նշեց՝ որոնք են Հայաստանի հավաքականի խնդիրները

Հայ ու ուկրաինացի ֆուտբոլիստների միջև առայժմ չեմ կարող ու չեմ ուզում զուգահեռներ անցկացնել, որովհետև դեռևս ոչ մի մարզում չեն անցկացրել հայ ֆուտբոլիստների հետ։ Իսկ ինչ վերաբերվում է հավաքականում խնդրահարույց դիրքին կամ դիրքերին, ապա ուզում եմ նշել, որ դա բնականաբար առաջին հերթին պաշտպանությունն է, մասնավորապես խնդրահարույց է կենտրոնական պաշտպանների հարցը։ Ես ցանկանում էի հրավիրել Արման Ղազարյանին ու Ստյոպա Մկրտչյանին, որոնք ինձ վրա լավ տպավորություն էին թողել սեզոնային հավաքների ընթացքում, բայց ցավոք նրանք երկուսն էլ վնասվածք են ստացել ու ես որոշեցի հրավիրել այլ ֆուտբոլիստների այս դիրքի համար։

«Ես չեմ կարող ասել, թե արդյոք Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստները մինչև ինձ ճիշտ դիրքերում են օգտագործվել, թե ոչ։ Ես դա չեմ կարող ասել, քանի որ գործընկերներիս քննադատելու սովորություն չունեմ։ Ճիշտ են օգտագործվել մինչ այս, թե ոչ, կհասկանանք միայն մարզումների ընթացքում։ Ես խաղաքարտերը չէի ցանկանա բացել ու ասել՝ որ ֆուտբոլիստը որ դիրքում պիտի խաղա»,- հավելեց նա։