Բրիջիտ Մակրոնը կայցելի Ադրբեջան

Բրիջիտ Մակրոնը կայցելի Ադրբեջան

Ելիսեյան պալատում Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնն ընդունել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային: Քննարկվել են ընտանիքի, գենդերային հավասարության, կրթության եւ շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված հարցեր, կարեւորվել է Բաքվում ֆրանսիական լիցեյի գործունեությունը կողմերի միջեւ հումանիտար համագործակցության տեսանկյունից:

Հանդիպման ավարտին Մեհրիբան Ալիեւան Ֆրանսիայի առաջին տիկնոջն է փոխանցել Ադրբեջան այցի հրավեր, որն ընդունվել է: Հիշեցնենք, որ Ադրբեջանում տարեվերջին սպասում էին Ֆրանսիայի նախագահի այցին, որը տեղի չունեցավ: Ամենայն հավանականությամբ, Էմանուել Մակրոնն Ադրբեջան չի այցելի նաեւ այս տարի, եթե նրա տիկինն ստացել է մասնավոր այցի հրավեր: