ԱՄՆ-ն փորձում է դուրս մղել ՌԴ-ին Երևան-Բաքու բանակցային գործընթացից․ ԱԳՆ

ԱՄՆ-ն փորձում է դուրս մղել ՌԴ-ին Երևան-Բաքու բանակցային գործընթացից․ ԱԳՆ

Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Միացյալ Նահանգները, իմ կարծիքով, ամենուր փորձում է հասնել նույն բանին. մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից՝ նեոգաղութային ոճով հպատակեցնել անկախ պետություններին, որոնք Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցներն են՝ կանխելով մեր գործընկերությունն ու դաշինքը ընկերների և հարևանների հետ: Դա միշտ եղել է Ամերիկայի գլխավոր խնդիրը»,- ասել է նա։

Գալուզինն ընդգծել է, որ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի՝ հիմնված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության վրա։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ, որ այլ երկրները նպաստեն հայ-ադրբեջանական կարգավորմանը։

«Սակայն դա պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով օգնություն և համահունչ լինի այն հիմնարար պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել առաջնորդների կողմից, և որոնք, ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են»,- ասել է փոխարտգործնախարարը։