Հրդեհից առաջ զինվորները կամ եղել են մահացած, կամ անգիտակից․ պաշտպան

Հրդեհից առաջ զինվորները կամ եղել են մահացած, կամ անգիտակից․ պաշտպան

«Հրդեհից առաջ զինվորները կամ եղել են մահացած, կամ անգիտակից»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց այրված զինծառայողների հարազատների պաշտպան Նորայր Նորիկյանը:

«Տղաները եղել են անկողնու մեջ պառկած: Հանրությանը տրամադրում են ոչ ողջամիտ տեղեկություններ: Սա ունի մեկ նպատակ՝ ստեղծել շիլաշփոթ: Տուժողներն ունեն խորը անվստահություն՝ այն իրենց երեխաները դիտավորյալ կյանքից զրկել են»,- հավելեց նա: