Կոտայքի մարզի ո՞ր քաղաքներում են բնակարանի գները թանկացել. պարզաբանում են համայնքի ղեկավարները

Կոտայքի մարզի ո՞ր քաղաքներում են բնակարանի գները թանկացել. պարզաբանում են համայնքի ղեկավարները

Վերջին ամիսներին Հրազդան քաղաքում բնակարանի գները կրկնակի բարձրացել են: Ըստ հրազդանցիների՝ քաղաքում բնակարանների գնի եւ վարձակալության թանկացումը եղավ պատերազմից հետո, երբ Արցախից եկած ընտանիքները վարձով բնակարան էին փնտրում, իսկ ովքեր էլ գումար ունեին՝ բնակարան գնում:

Մարզի որոշ քաղաքներում, սակայն բնակարանների գների փոփոխություն չի նկատվում: Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աբովյանում հողի կադաստրային արժեքն է բարձրացել, իսկ բնակարանի գներ ո՛չ բարձրացել են, ո՛չ էլ կարելի է ասել՝ իջել:

«Մեր քաղաքում որոշակի թանկացել են բնակարանի գները: Եթե ամիսներ առաջ 4 սենյականոց բնակարանը գնում էին 22 հազար դոլարով, հիմա՝ 27000 արժե: Բնակարանի գները թանկացավ պատերազմից հետո, երբ Արցախից ընտանիքներ եկան: Ով, որ ֆինանսական միջոցներ ուներ բնակարան գնեց, դրանից էլ որոշակի գները թանկացել է»,- բնակարանների գների թանկացման հարցին՝ ի պատասխան ասաց Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը:

Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանն էլ համոզված է, որ Հրազդանում բնակարանի գների թանկացումը պայմանավորված է քաղաքի առաջընթացի հետ. «Ճանապարհները ասֆալատապատվում են, լուսավորության հարցը լուծվում է, այս տարի խաղահրապարակների հարցը կլուծենք: Հրազդանում նաեւ թատրոնն է գործում: Տեսնելով, որ Հրազդան քաղաք ոչ թե խոսքով, այլ գործով առաջ է գնում, դրա համար էլ գները մեծ թվով աճել են: Այս տարի եւս բնակարաների գները կթանկանա, քանի որ այս տարի էլ մեծ աշխատանքներ ունենք կատարելու: Օրինակ՝ Վահագնի թաղամասում ճանապարհները անացանելի էին, քարուքանդ վիճակում էին: Ասֆալտապատվեց ճանապարհը, լուսավորության հարցն էլ կլուծի այդ թաղամասում: Այդ թաղամասում բնակարանի գինը կրկնակի թանկացել է»:

«Իմ ինֆորմացիայով, գների աճ չի նկատվում, ավելի շատ վարձակալության պահանջ կա, քան բնակարանի գնման»- ասացին Բյուրեղավանի համայնքապետարանից: