«Յունայթեդը» Դե Խեային փոխարինող է գտել
Ինչպես գրում են անգլիական մարզական պարբերականները, հարաբերությունները «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության և թիմի իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեայի միջև բավականին լարված են։ Ակումբում կարծում են՝ Դե Խեան չի արդարացնում իրեն, հեռանալու ժամանակն է։
Ավելին, խոսում են, որ «կարմիր սատանաներն» արդեն իսկ իսպանացուն փոխարինող են գտել, ցանկանում են ձեռք բերել «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային։
Իտալացու պայմանագիրը «ռոսոներիների» հետ, հիշեցնենք, ավարտվում է 2021 թվականի ամռանը, իսկ «Միլանն» ու Դոնարուման չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ։
Կարծիքներ